Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Վարդան Մինասյանը վերադարձավ հավաքական

Վարդան Մինասյանը վերադարձավ հավաքական
10.04.2018 | 22:24

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը: ՀՖՖ կայքէջի փոխանցմամբ՝ օրակարգային հարցերից է եղել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը:


«ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն առաջարկեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը: Գործկոմի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին թեկնածությանը և Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գյուլբուդաղյանցը»` նշված է հաղորդագրությունում: Վարդան Մինասյանը հավաքականը մարզել է 2009-2013-ին:

Դիտվել է՝ 1865

Մեկնաբանություններ